ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտել է Անկարայում Միացյալ Նահանգների դեսպան Ջեֆ Ֆլեյքին՝ մայիսի 14-ի ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուի՝ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հանդիպելու համար։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
«Դա պարզապես խայտառակություն է։ Դուք դեսպան եք։ Ձեր զրուցակիցը ոչ թե Քըլըչդարօղլուն է, այլ երկրի նախագահը: Հիմա ի՞նչ երեսով եք նախագահից հանդիպում խնդրելու։ Այս պահից սկսած նախագահականի դռները փակ են ԱՄՆ-ի դեսպանի առաջ։ Թող իր չափը իմանա», - ասել է Էրդողանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ