ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
Ապրիլի 10-ի երեկոյան պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ոստիկանները Վարդենիկ գյուղում ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։
Նրանք ստուգել են Վաղաշեն գյուղի 21-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-2107»-ը։ Մեքենայում շուրջ 6 գրամ մարիխուանայի նմանվող զանգված ու կաթուցիչներ կային։ 20-ամյա ուղևորի խոսքով՝ հայտնաբերված թմրամիջոցն իրենն է, հյուրասիրել էր վարորդին։
Երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մարտունու բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
--00—ԼՄ