ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
РБ Спорт-ի փոխանցմամբ՝ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամռանը կլքի ներկայիս թիմը և կարիերան կշարունակի մեկ այլ առաջնությունում։ Այս մասին տեղեկանում ենք Armsport.am-ից։
Ավելի վաղ РБ Спорт-ը հայտնել էր, որ Սպերցյանը մտադիր է տեղափոխվել Իսպանիայի կամ Իտալիայի ակումբներից մեկը։ Աղբյուրի նոր տվյալների համաձայն՝ այժմ այն գործակալությունը, որի հետ համագործակցում է Սպերցյանը, առաջնահերթորեն շփվում է Ա Սերիայի և Բունդեսլիգայի ակումբների հետ։ Սպերցյանի տրանսֆերի փոխհատուցման գումարը կազմում է 15 միլիոն եվրո:
«Էդուարդը ամռանը կլքի Կրասնոդարը։ Նրա տրանսֆերի նկատմամբ հետաքրքրություն կա Գերմանիայից և Իտալիայից։ Տեսնենք, թե ինչ կլինի, բայց, ամենայն հավանականությամբ, նա կգնա իտալական կամ գերմանական ակումբներից մեկը»,- ասել է РБ Спорт-ի աղբյուրը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ