Թող Նիկոլ Փաշինյանը գաղտնազերծի ու հրապարակի իմ նամակը, եթե չհրապարակի՝ ստախոս է. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Դժվար է մեկնաբանելը, որովհետև եթե Հայաստանի ղեկավարը ԱԺ ամբիոնից խոսում է իմ կողմից ստորագրված գաղտնի գրիֆով նամակի մասին, էլ ի՞նչ ասեմ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Այդ մասով միայն կարող եմ ասել, որ ես երբեք որևէ փաստաթուղթ՝ լինի դա նամակ կամ որևէ այլ փաստաթուղթ, լինեն դրանք գաղտնի գրիֆով, թե սովորական, երբեք որևէ մի բան չեմ ստորագրել, որի համար որևէ հայ կարող է ամաչել։ Թող անհամեստ չհնչի, ընդհակառակը՝ բոլոր փաստաթղթերը եթե հրապարակեն, մարդիկ կտեսնեն, թե ինչպես է պաշտպանվել հայկական շահը, հայկական պետությունների շահը»,-իր խոսքում նշեց Սերժ Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ