ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
Ես պատկերացնում եմ ի՞նչ կլիներ, եթե մեր իշխանության տարիներին ԱԺ ամբիոնից անվտանգության աշխատակիցները, թեկուզ մատով դիպչեին որևէ պատգամավորի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով ԱԺ հերթական միջադեպին։
Հիշեցնենք՝ այսօր պատգամավոր Թագուհի Թովմասյանը քաղաքական ակցիա էր անում՝ հորդորելով իշխանություններին ասել ճշմարտությունը ժողովրդին։ Ակցիան ուղեկցվեց անվտանգության աշխատակիցների բռնություններով․ Թովմասյանին և այլ պատգամավորնեի դուրս հրավիրեցին Աժ դահլիճից։
«Հանրապետականի իշխանության տարիներին, գործընկեր միջազգային կառույցները մեզ անընդհատ խրախուսում և հորդորում էին առաջ տանել ժողովրդավարական բարեփոխումները: ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն, ԱՄՆ-ը, ԵԽ-ն շարունակ զեկույցներ էին հրապարակում, իսկ ցանկացած փոքրիկ միջադեպի վերաբերյալ` անհապաղ հրապարակային կարծիքներ էին հայտնում:
Ես պատկերացնում եմ ի՞նչ կլիներ, եթե մեր իշխանության տարիներին ԱԺ ամբիոնից անվտանգության աշխատակիցները, թեկուզ մատով դիպչեին որևէ պատգամավորի: Էլ չեմ ասում խանգարեին պատգամավորների քաղաքական ակցիան, որը լայնորեն ընդունված և կիրառվող երևույթ է ժողովրդավարական աշխարհում:
Հաստատ այդ առիթով առնվազն ԵԽԽՎ-ն, արտահերթ զեկույց կհրապարակեր: Այսօր բոլորը լուռ են, որովհետև Հայաստանի իշխանություններն ամբողջությամբ դարձել են օտարների կամակատարը: Նույնիսկ (ներողություն) թքելու կենդանական պատրաստակամությունն են դարձրել քաղաքական մշակույթի մաս:
Սա է ժողովրդավարության բաստիոնը: Հայաստանը` շատ կարևոր արժեքների հետ մեկտեղ, վաղուց կորցրել է նաև ժողովրդավարությունը:
Դիմացի´ր Արցախ:
Դիմացի´ր Հայաստան:
Սա էլ կանցնի»,- գրել է նա։
--00—ՍՊ