ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24New
Սիրելի' արցախցիներ, ամուր մնացեք, այս փորձությանը ևս դիմագրավելու ենք։ Այսօր այս մասին Ծիծեռնակաբերդում նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ արձագանքելով լրագրողների՝ Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցադրմանը։
«Ադրբեջանի նպատակը հստակ է՝ հայաթափել Արցախը և տիրանալ նրան։ Եկեղեցին դատապարտում է Արցախի մեր զավակների նկատմամբ Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող անմարդկային գործողությունները։»,- իր խոսքում նշեց Հայոց Հայրապետը։
«Այս նվիրական սրբավայրից խոսքս հղում եմ Արցախի մեր նվիրական զավակներին՝
Սիրելի' արցախցիներ, զորեղ մնացեք հավատքով, ամուր ոգով և ձեզ բնորոշ արիությամբ, Աստծո զորակցությամբ և օժանդակությամբ կարող պիտի լինենք դիմագրավել և այս փորձությունը։ Մենք հավատում ենք՝ ազգիս համատեղ ջանքերով և միջազգային հանրության օգնությամբ պիտի ապահովենք արցախահայերի ազատ, անվտանգ, անկախ կյանքը։
Տերը օգնական և պահապան ձեզ։
Մնացեք Տիրոջ սիրո և խաղաղության մեջ», - իր խոսքը եզրափակեց Վեհափառ Հայրապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ