ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Շանթ Սարգսյանը «Kazakhstan Chess Cup» մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Տեղեկանում ենք Շախմատի ֆեդերացիայից։
Հայաստանից մասնակցում էր նաև Սամվել Տեր-Սահակյանը, ով վաստակեց 6.5 միավոր:
Շնորհավորում ենք Շանթին՝ մաղթեքով նոր հաջողություններ:
--00—ՍՊ