ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
Օգոստոսի 3-ից 8-ը Ղազախստանի Ակտաու քաղաքում անցկացվում է դպրոցականների շախմատի աշխարհի թիմային առաջնությունը:
Շախմատի ֆեդերացիայից հայտնում են՝ առաջնությանը մասնակցում է 39 թիմ:
Հայաստանից մասնակցում է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի թիմը, որի կազմում են Վրեժ Մարգարյանը, Վոլոդյա Թորոսյանը, Աիդա Ալվանջյանը և Համլետ Պետրոսյանը:
--00—ՍՊ