ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
Փաշինյանի վերջին օրերի ամենաուշագրավ ձևակերպումն այն էր, թե «Իլհամ Ալիևը պատրաստ չէ լայնարձակ ինքնավարություն տալ Ղարաբաղին»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Փաշինյանն ըստ էության բացվածք է տվել դեռ մեկ արի առաջ ձևակերպած իր այն մտքին, թե Արցախի հարցով նշաձողը ստիպված է իջեցնել:
Վերջինս խոստովանել է, որ իր ասած արտահայտությունների տակ, պետք է հասկանալ ոչ թե Արցախի ինքնորոշման իրավունքի կամ անկախության գաղափարը, այլ ԻՆՔՆԱՎԱՐՈւԹՅԱՆ` Ադրբեջանի կազմում:
Փաստորեն սրանք ձգտում են Արցախի ինքնավարությանը, իսկ Ադրբեջանը չի համաձայնվում. ահա բանակցությունների ողջ էությունը»։
--00—ՅՄ