ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
Թբիլիսիում կենտրոնում` ԱԳՆ շենքի մոտ, բողոքի ցույց է սկսվել՝ ընդդեմ Ռուսաստանի հետ վիզայի ռեժիմի և թռիչքների արգելքի չեղարկման: Հայտնում է mk.ru-ն։
Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի դարձավ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում էր ստորագրել՝ համաձայն որի՝ Ռուսաստանը մայիսի 15-ից չեղարկում է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը՝ վերացնելով նաև ուղիղ չվերթների արգելքը։
Ականտեսների հաղորդմամբ՝ այս պահին շենքի մոտ մի քանի տասնյակ մարդ է հավաքվել։
Նշենք՝ Վրաստանի նախագահը արդեն մեկնաբանել է ՌԴ որոշումը՝ որակելով այն սադրանք։
--00—ՍՊ