ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջարկը՝ հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մայիսի 14-ին Բրյուսելում, սակայն դեռ Բաքուն վերջնական որոշում չունի հունիսի մեկին Քիշնևում սպասվող բանակցությունների մասով։ Այս մասին հայտնել է այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը։
Ի տարբերություն Բաքվի, Երևանում հաստատել են, որ Քիշնևում սպասվում է հանդիպում Ալիևի հետ։
--00—ՅՄ