ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Մայիսի 16-ին ԵԹԿՊԻ Երիտասարդական թատրոնի ճեմասրահում բացվել է շրջափակման մեջ գտնվող արցախցի լուսանկարիչների «Շրջափակման ձայնը» խորագրով ցուցահանդեսը, որում ընդգրկված 33 լուսանկարները պատմում են արցախցիների վերջին 6 ամիսների կյանքի մասին։ Տեղեկանում ենք ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունից։
Միջոցառման բացման խոսքում ԱՀ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել ցուցահանդեսի կազմակերպիչներին և ընդգծել, որ նման նախաձեռնություններն անչափ կարևոր են Արցախի նկատմամբ հանրության ուշադրությունն արթուն պահելու, պաշարման մեջ գտնվող մեր հայրենակիցներին գոտեպնդելու, ինչպես նաև դժվարին ու ծանր պայմաններում ստեղծագործող արցախցի արվեստագետների աշխատանքն արժևորելու գործում։
Ցուցահանդեսը կգործի ս․թ․ մայիսի 16-18-ը, հասցեն՝ Երևան, Ամիրյան 26։
--00—ՍՊ