ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին զերծ մնալ սադրիչ գործողություններից և սահմանին իրավիճակի սրումից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Սոթքում տիրող իրավիճակի մասին։
Նա նշել է, որ մայիսի 11-12-ին հրադադարի խախտումից հետո իրավիճակը կայունացել է։
«Բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն քաղաքական և դիվանագիտական հարթությունում և դիվանագիտական մեթոդներով։ Ռուսաստանը մտադիր է նպաստել դրան, այդ թվում՝ մայիսի 19-ին Մոսկվայում կայանալիք հանդիպումների ժամանակ»,-ասել է նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ