«Այ բիձա, դու՜ ռադ եղի», «Դու՞ ով ես, որ ինձ հանես դահլիճից». ծեծկռտուք խորհրդարանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Քիչ առաջ խորհրդարանում իրավիճակը լարվեց։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանը 2021թվականի նոյեմբերի 15-ին՝ իր լսելու իրավունքը խախտելով, կալանավորել է իրեն, ինքն այդ ժամանակ գտնվել է խորհրդարանում:

«Դուք այսօր այս ամբիոնում կանգնած հպարտորեն ասում եք, որ ձեր բոլոր որոշումները կայացրել եք օրենքի սահմաններում: Ես ասում եմ, որ դուք ապօրինի որոշումներ եք կայացրել: Ապօրինի որոշում եք կայացրել և կալանավորել եք ինձ։ Դուք իմ լսելու իրավունքը չեք ապահովել, որովհետև տղամարդկություն չեք ունեցել նայել իմ աչքերի մեջ և կալանավորել»,-ասաց պատգամավորը, ինչից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նկատողություն արեց՝ հորդորելով կոռեկտություն դրսևորել։

Դրանից հետո Սարգսյանը մոտեցավ Դանիելյանին, վիճաբանություն սկսվեց, ինչից հետո կրքերը թեժացան։

ԱԺ նիստերի դահլիճ ներս մտան անվտանգության աշխատակիցները, որպեսզի դուրս հանեն պատգամավոր Սարգսյանին, քաշքշուկ սկսվեց։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ