Դատարանը և ԱՆ-ն «խորը թքած ունեն» օրենքի վրա, նրանք ապօրինաբար ազատազրկել են Աշոտյանին․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News

12

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Դատարանը Արմեն Աշոտյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը չի տրամադրել:

Կողմերին տրամադրվել է որոշման քաղվածք:

«Որոշման քաղվածք» հասկացություն վերաբերելի օրենսդրության մեջ չկա:

Քրեակատարողական հիմնարկը Սահմանադրությամբ և օրենքներով լիազորված չէ անձին անազատության մեջ պահելու ինչ-որ քաղվածքի հիման վրա:

Բայց և դատարանը, և արդարադատության նախարարությունը «խորը թքած ունեն» օրենքի վրա և հենց հիմա ապօրինաբար ազատազրկել են Ա.Աշոտյանին:»

--00—ԱՊ