ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News
Ադրբեջանը պարտավոր է ապացույցներ ներկայացնել, որ ինքն էլ է ձգտում խաղաղության այնպես, ինչպես Հայաստանը։ Այդ մասին այսօր՝ հունիսի 21-ին, իր ճեպազրույցում ասել է ԵԽ անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն․
«ԵՄ-ն լավագույն ջանքերն է ներդնում, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազի»,- ասել է նա։
Ըստ Լուազոյի՝ ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պետք է նպաստի լարվածության թուլացմանը։
--00—ՍՊ