ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24news
Խաղաղ բանակցությունների հանգուցալուծումն այսօր անհրաժեշտ է մեզ, և առավել ևս՝ հենց Հայաստանին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա խոսել է նաև սեփական բանակը նոր զինատեսակներով, այդ թվում՝ հեռահար հրթիռներով համալրելու գործընթացի մասին՝ բացատրելով դա տիրող աշխարհաքաղաքական իրավիճակով, տարածաշրջանում նոր սպառնալիքներով և Հայաստանում «գլուխ բարձրացնող ռևանշիստական ուժերով»։
«Անցած հոկտեմբերին Հայաստանը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ անցած ամիս նույնիսկ նշեց Ադրբեջանի տարածքը` թվերով, այդ հայտարարությունները նույնպես պետք է լինեն թղթի վրա, և Հայաստանը պետք է ստորագրի դրանք»,-ասել է նա։
--00—ՅՄ