Համընդհանուր անզորության քարոզ է․ հետո զարմանում ենք, թե ինչու է գնալով վիճակը վատանում․ Խանումյան  

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

5e064f65-127e-434d-a788-ffa4c98348fb.jpg

Համընդհանուր քարոզ է գնում, որ մեր հարցը պետք է լուծեն աշխարհի ուժեղները, միջազգային կառույցները։ Նայում եմ դպրոցական միջոցառում` աշակերտները նման կոչեր են արտասանում, բարձրաստիճան պաշտոնյաները նման քարոզ են անում տարբեր կոլեկտիվների հետ հանդիպման ժամանակ, որոշ քաղաքական ուժեր հավատում են, որ ստորագրություններով ինչ֊որ բանի կարելի է հասնել և այլն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱՀ տարածքային ու ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը:

Նա նաեւ հավելել է. «Եվ հետո զարմանում ենք, թե ինչու է գնալով վիճակը վատանում։ Համընդհանուր անզորության քարոզ է, սեփական ուժերին չվստահելու քաղաքականություն, իրականությունից փախչելու միտում։

Միայն սեփական խնդիրները սեփական ուժերով լուծելու կամքն է բերելու մեզ հաջողություններ, նոր դաշնակիցներ և միջազգային հանրության աջակցություն։ Մյուս դիրքում միայն խղճալու են, ողորմություն տան, լավագույն դեպքում վրդովված հետևեն մեր կործանմանը։ Մեր հարցերը մենք պետք է լուծենք»։

--00—ԶՀ