ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24news
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է վարչապետ Փաշինյանի՝ կառավարության նիստում հնչեցրած հայտարարություններին․
«Հայկական կողմը պետք է զերծ մնա «Ադրբեջանի ներքին գործերին խառնվելուց, պահպանի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, անհապաղ ադրբեջանական տարածքներից դուրս բերի հայկական զինված ուժերը»»։
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են, իբր Հայաստանը իր քայլերով փորձ է անում ԱՄՆ-ում արտգործնախարարների միջև բանակցությունները խափանել։
Հիշեցնենք՝ այսօր կայացած կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը իրադրությունը սրելու և ԼՂ-ն հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում։
--00—ՍՊ