Սաակաշվիլին շնորհակալ է Զելենսկիին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24news

սաակ

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Գրում է Aliq.ge-ը։

Սաակաշվիլիի խոսքով, Զելենսկին ցույց է տվել իր մարդասիրությունը։

«Ինչպե՞ս կարելի է չսիրել Ուկրաինան և չհարգել նրա նախագահին։ Ես մնում եմ Ուկրաինայի նախագահին կից բարեփոխումների խորհրդի նախագահը և, իհարկե, հերոսական երկրի հպարտ քաղաքացին։ Առաջիկա օրերին ռազմաճակատից լավ նորությունների եմ սպասում»,- գրել է Սաակաշվիլին։

Ի դեպ, հուլիսի 4-ին Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին Զելենսկիի հրամանով կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ