Մհեր Գրիգորյանը մասնակցել է Բաստիլի գրավման օրվա տոնակատարությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24news

ss

Ֆրանսիայի ազգային տոնի առիթով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն իր այգում հյուրընկալեց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, ֆրանսիական համայնքին, դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներին, ինչպես նաև իր գործընկերներին, տեղեկանում ենք ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից․

«Հատուկ շնորհակալություն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, սոպրանո Վարդուհի Թորոյանին, Օհան Դուրյան եռյակին և մեր բոլոր հովանավորներին՝ եղբայրությամբ նշանավորվող այս տոնակատարությանն աջակցելու համար։ Շնորհակալություն բոլոր հյուրերին՝ ֆրանսիացիներին ու հայերին, Ֆրանսիայի ընկերներին։

Կեցցե՛ Ֆրանսիան, կեցցե՛ Հայաստանը»,- ասվում  դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

--00—ՍՊ