ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24news
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ այսօր առավոտյան քաղաքը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերի կողմից։
«Այսօր՝ առավոտյան ժամը 4-ի սահմաններում, ԱԹՍ-ների հարվածներ են գրանցվել երկու ոչ բնակելի շենքերի վրա։ Լուրջ ավերածություններ կամ զոհեր չկան»,- գրել է Սոբյանինը։
Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ՝ անօդաչուներից մեկը հարվածել է Մոսկվայի Լիխաչովի պողոտայում գտնվող բիզնես կենտրոնի շենքին։
--00—ՅՄ