Թրամփը Մոսկվայում չի մասնակցի Հաղթանակի օրվա տոնակատարությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News  

Թրամփ

Ռուսական կողմը դիվանագիտական կապուղիներով ԱՄՆ-ից տեղեկատվություն Է ստացել, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին չի ժամանի Մոսկվա՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի տոնակատարությանը:  Լուրը  հաստատել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 «Դիվանագիտական կապուղիներով տեղեկատվություն ենք ստացել, որ ԱՄՆ նախագահը չի գա»,-ասել Է Պեսկովը։

Ըստ նրա՝ ՌԴ իշխանություններն առայժմ չգիտեն, թե Միացյալ Նահանգներն ինչ մակարդակով ներկայացված կլինի այդ միջոցառումներում: