ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News
Փաշինյանը` ձեռքերը պարզած, թող գնա Հակարիի կամուրջ և բացի ճանապարհը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը։
Սահակյանի համոզմամբ, Հայաստանի իշխանության կողմից իրականացվող քաղաքականությունը աբսուրդային է և որևէ տեղ չտանող։ Ըստ նրա՝ վերջնարդյունքն այն կարող է լինել, որ այլևս Հայաստան չլինի, չնայած որ հայերը, այնուամենայնիվ, կկարողանան ապրել այս տարածաշրջանում։
Սահակյանի պնդմամբ, Փաշինյանը պարտավոր է բացել ճանապարհը, և եթե քաղաքական ու դիվանագիտական միջոցներով չի կարողանում, ապա թող անի այն, ինչ իր մոտ ստացվում է, 10 հազար մարդ հավաքի ու գնա Հակարիի կամուրջը բացի։ Այն հարցին, թե հնարավոր է վարչապետի դեմ մահափորձ լինի կամ էլ փորձեն նրան գերի վերցնել, Սահակյանը նշեց, որ Փաշինյանը պարտավոր է նաև գնալ անձնազոհության։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ