Փաստորեն, Միշելն ու Ալիևը երգել են, Փաշինյանը դամ է պահել կամ էլ բացակայել է հանդիպումից. Սուրենյանց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

Փաստորեն, Միշելն ու Ալիևը երգել են, Փաշինյանը դամ է պահել կամ էլ բացակայել է հանդիպումից։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։



Սուրենյանցի համոզմամբ, անհասկանալի է, թե ինչպես է Շառլ Միշելի հայտարարության մեջ Աղդամից օգնություն ստանալու մասին պնդում ի հայտ եկել, երբ Փաշինյանը դրա մասին չի բանակցել։ Սուրենյանցի կարծիքով, Փաշինյանը ստում է, երբ ասում է, որ չի կարող որոշել Արցախի ժողովրդի անունից, քանի որ նա արդեն որոշել է՝ գյուլելով Արցախի սուբյեկտայնությունը։ Ըստ նրա Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն հնարավոր է, եթե Ադրբեջանը դուրս գա դահճի, իսկ Արցախը կախաղան բարձրացողի կարգավիճակից։



Մանրամասները` տեսանյութում։





--00—ՍՊ