ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24news
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Lեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին։ Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հեռանկարները կրթության, սպորտի և երիտասարդական ոլորտում։
Դիտարկվել է Լեհաստանի համալսարաններից մեկում հայագիտական կենտրոնի ստեղծման գաղափարը:
ԿԳՄՍ նախարարը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Դեսպանն ընդգծել է, որ Լեհաստանի կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում իրավիճակը:
--00—ԼՀ