ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News
Շինհարթակներում վաղուց չեն իրականացվում շինարարական աշխատանքներ: Անավարտ աշխատանքները շատ են, իսկ շինարարության ծավալը հասցված է մինիմալի:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ տված հարցազրույցի ընթացքում այս մասին ասել է Արցախի Հանրապետության Քաղաքաշինության նախարար Ազատ Համբարձումյանը՝ ներկայացնելով շրջափակման հետևանքով ոլորտում առաջացած խնդիրները:
«Նախքան շրջափակումը` Արցախի Հանրապետությունում իրականացվում էին մեծ ծավալի շինարարական աշխատանքներ` տարբեր ոլորտներում: Հիմնական շեշտը դրված էր բնակարանաշինության և ճանապարհաշինության վրա: Օրինակ՝ բնակարանաշինության ոլորտում նախատեսված էր մինչեւ 2025 թվականը փուլերով շահագործման հանձնել 3700 բնակելի տուն: Բայց, ցավոք սրտի, այս պահի դրությամբ բոլոր աշխատանքները լրիվությամբ դադարեցված են:
Շրջափակումից հետո նախարարությունը շարունակել է որոշ շինարարական կազմակերպությունների, շինանյութերի խանութների` նախկինում պահեստավորած շինանյութերով աշխատանքներ իրականացնել, որոշ ժամանակ անց հնարավորություն է ստեղծվել ներկրել ցեմենտ, որը տրամադրվել է շրջվարչակազմերին և շինարարական կազմակերպություններին՝ աշխատանքները շարունակելու համար: Այս պահի դրությամբ ներկրում չկա, իսկ շինարարական խանութներում շինանյութերը սպառվել են, եւ որեւէ աշխատանք իրականացնելու հնարավորություն չունենք»,-ներկայացրել է Ա. Համբարձումյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ