ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News
Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ գիշերը ոստիկանության 4-րդ գումարտակի պարեկները երեք տղայի են բերման ենթարկել ու տարել ոստիկանության Մաշտոցի բաժին։
Բերման ենթարկվածներն են Տարոն Մանուկյանը (ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին), Շոթա Գևորգյանը և Ալբերտ Խաչատրյանը։
24News-ը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանից հետաքրքրվեց, որքանով է տեղեկությունը համապատասխանում իրականությանը, սակայն Գեղամ Մանուկյանը հերքեց որդու՝ Տարոն Մանուկյանի բերման ենթարկելու մասին լուրը․ «Թյուրամացիություն է տեղի ունեցել, ամեն ինչ նորմալ է, հարթվել է»,- հավելեց Մանուկյանը:
Հերմիեն Միքայելյան
--00—ԱՊ