ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում 81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը հերթական մեդալն է նվաճել, հայտնում է Armsport-ը։
Մ20 տարեկանների պայքարում Էմմա Պողոսյանը երկամարտի 221 կգ արդյունքով գրավել է երկրորդ տեղը։
Հայ մարզուհին փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում և հրում վարժություններում։
--00—ՍՊ