ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News
ԱՄՆ պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն ժամանել է տարածաշրջան, նախատեսում է հանդիպումներ ունենալ առանցքային շահագրգիռ կողմերի հետ՝ աջակցելու հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Նա կայցելի և՛ Ադրբեջան, և՛ Հայաստան»,- ասել է Միլլերը՝ հավելելով, որ քննարկելու է Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար պայմանները, իրավունքների ու անվտանգության հարցերը։
«Մենք հետևողականորեն հայտարարում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է իր մեջ ներառի պաշտպանության այդ միջոցները»,- ասել է Պետքարտուղարության խոսնակը՝ շեշտելով, որ պատրաստ են «նպաստել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին։
--00—ՅՄ