ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում շարունակվում է ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։
Սուրեն Աղաջանյանը 9:0 հաշվով հաղթեց Եվրոպայի գործող չեմպիոն վրացի ըմբիշին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Գասպար Տերտերյանը և Ռուբեն Գևորգյանը ևս դուրս են եկել կիսաեզրափակիչ։
Այդ մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
1/8 եզրափակչում Սուրեն Աղաջանյանը տուշեով հաղթել էր ադրբեջանցի մրցակցին:
Արշակ Գեղամյանը 1:3 հաշվով զիջեց Վրաստանը ներկայացնող Գոռ Այվազյանին:
--00—ԼՀ