ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News
Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կայսերի նահանգում՝ 7 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
--00--ԼՀ