Պահեստազորայինների հետ քննարկվել է ԶՈՒ-ն պայմանագրայիններով համալրելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

դդ

 

Զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, ինչպես նաև կանանց նորաստեղծ գումարտակում զինվորական ծառայության անցնելու վերաբերյալ բացատրական և քարոզչական աշխատանքներ իրականացնելու, զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքները, արտոնությունները և ծառայությանն առնչվող բոլոր մանրամասները ներկայացնելու նպատակով՝ ՀՀ Պաշտպանության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների նախաձեռնությամբ և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ օգոստոսի 25-ին Գեղարքունքի մարզի Վարդենիս և Մարտունի համայնքներում անցկացվել են հանդիպում-քննարկումներ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող մինչև 35 տարեկան կանանց, ինչպես նաև արական սեռի պահեստազորայինների հետ հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ 

դ

Հանդիպում-քննարկումներին մասնակցել են նաև Մարտունի և Վարդենիս համայնքների և նրանց կազմում ընդգրկված բնակավայրերի ղեկավարները։ Իրազեկման աշխատանքներն իրականացրել են պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք։

Առաջիկայում նմանատիպ հանդիպումներ կանցկացվեն նաև մարզի մնացած համայնքներում։

--00--ՍՊ