Պրիգոժինի ինքնաթիռի կործանումը կարող էր «կանխամտածված» լինել․ Կրեմլ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

1118394

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի կործանման հետաքննության վերաբերյալ եզրակացություններ առայժմ չկան, սակայն վարկածների թվում դիտարկվում է նաև «կանխամտածված չարագործությունը»։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС-ից, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ակնհայտ է, որ կան, քննարկվում են տարբեր վարկածներ, որոնց թվում է նաև այն վարկածը, գիտեք՝ ինչի մասին է խոսքը, այսպես ասենք՝ միտումնավոր չարագործությունը և այլն», - ասել է Կրեմլի խոսնակը։

Միաժամանակ Պեսկովը հորդորել է սպասել հետաքննության արդյունքներին, որը վարում է ՌԴ քննչական կոմիտեն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ