ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը շարունակում է մնալ թոփ-5 լիագներում ամենաարդյունավետ ֆուտբոլիստն այս պահի դրությամբ։
Նա իր ակտիվում ունի 42 միավոր գոլ+գոլային փոխանցում համակարգով։
Երկրորդ ու երրորդ տեղերն այս ցուցանիշով զբաղեցնում են «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Օմար Մարմուշը։
Թոփ-5 լիգաների ամենաարդյունավետ ֆուտբոլիստներն այս պահի դրությամբ․
1. Մոհամեդ Սալահ. Լիվերպուլ — 42 (25+17)
2. Հարի Քեյն. Բավարիա — 29 միավոր (21+8)
3․ Օմար Մարմուշ. Մանչեսթեր Սիթի/Այնտրախտ — 28 (18+10)
4․ Մատեո Ռետեգի. Ատալանտա — 25 (21+4)
5. Ալեքսանդր Իսակ. Նյուքասլ — 24 (19+5)։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ