ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը անբաժանելի են նրա ինքնորոշման անքակտելի իրավունքից։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Ադրբեջանցիների կողմից ուժի կիրառումը, տոտալ շրջափակումը, սովի մատնումը, տեղահանության, էթնիկ զտումների, դանդաղ ցեղասպանության ռիսկերը ամրապնդում են Արցախի անկախ լինելու իրավունքը»։
--00—ՅՄ