Վարդան Ղուկասյանը ձերբակալված չէ. փաստաբանի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

vardan-ghukasyan-e1681739806265_1-_x363-quality(90)

ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, որ իր պաշտպանյալը ձերբակալված չէ։

«Մամուլում, համացանցում, փողոցում լուրեր են պտտվում, որ Վարդան Ղուկասյանին իբր ծեծել են, առևանգել են, սպանել են, ինտերպոլը կալանավորել է, դատել են, անբուժելի հիվանդ է և այլն։

Պաշտոնապես հայտարարում եմ․

Դրանք իրականությանը չեն համապատասխանում, ստահոդ լուրեր են, տրվելու է նաև դրանց իրավական գնահատականը։ Վարդան Ղուկասյանն իրավական մի գործընթացով, դրա հետևանքով պայմանավորված նաև իր գործարար համբավի հետ, ժամանակավորապես դադարեցրել է հանրային եթերները։

Պայմանավորված իրավական գործընթացի գաղտնիությամբ և արդարադատության շահով՝ խնդրում եմ Վարդան Ղուկասյանի համակիրներին իրենց զանգերով ու հաղորդագրություններով չծանրաբեռնել փաստաբանական գրասենյակը։

Շնորհակալություն ըմբռնման համար»,- ասվում է հայտարարությունում։

--00—ՅՄ