ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Խաղաղության պայմանագրում դիտորդական առաքելության մասին խոսք չկա, այլ ընդհանուր ձևակերպում է երրորդ ուժերի ներկայության մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։
«Սա կարող է վերաբերել նաև Եվրամիությանը, բայց կոնկրետ ԵՄ դիտորդական առաքելության մասին որևէ խոսք չկա խաղաղության պայմանագրում»,- ասել է նա՝ նշելով, որ 15 հոդվածները կարողացել են համաձայնեցնել երկար տարիների աշխատանքի արդյունքում․
«Վերջին երկուսը դեռևս չի հաջողում, բայց Հայաստանը շարունակելու աշխատել այն ուղղությամբ, որ կարողանանք վերջնականացնել այս երկու հոդվածը ևս: Հիմա մենք քննարկումներ ենք իրականացնում, և երբ պատրաստ լինենք, կուղարկենք մեր պատասխանը»։
--00—ՅՄ