ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Երևանյան լճի ջրի որակի բարելավման, մաքրման աշխատանքներ իրականացնելու նպատակով լճում կայաններ կտեղադրվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանյան լճի վրա ՀՀ-ում ու տարածաշրջանում արևային առաջին լողացող էլեկտրակայանի բացման հանդիսավոր արարողության ժամանակ:
«Մենք պլանավորում ենք մաքրման աշխատանքներ իրականացնել հենց Երևանյան լճում և համապատասխան կայաններ տեղադրել, որպեսզի լճի ջրի որակը նույնպես բարելավենք: Հաջորդ տարիների ընթացքում շարունակելու ենք լճի ափամերձ տարածքի ամբողջական բարեկարգումը»,- ասել է Ավինյանը՝ շեշտելով, որ այս պահին Երևանյան լճի ափամերձ հատվածում բարեկարգման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են:
--00—ՅՄ