Լեհաստանը սեպտեմբերի 17-ից կարգելի ՌԴ գրանցված մեքենաների մուտքը երկիր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Screenshot_8

Լեհաստանի իշխանությունները որոշել են սեպտեմբերի 17-ից արգելել ՌԴ-ում գրանցված մեքենաների մուտքը երկիր։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի ՆԳ նախարար Մարիուշ Կամինսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Արգելքը նշանակում է, որ Ռուսաստանում գրանցված ոչ մի մարդատար ավտոմեքենա չի կարողանա մուտք գործել Լեհաստանի տարածք։ Դա վերաբերում է և՛ կոմերցիոն, և՛ մասնավոր փոխադրամիջոցներին՝ անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացուն է պատկանում այն»։

--00—ՅՄ