Լեհաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

30_main-v1651413058

Լեհաստանում այսօր մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Dragon-24» լայնածավալ զորավարժությունները, հայտնում է լեհական բանակի գլխավոր շտաբը։

Զորավարժություններին ընդհանուր առմամբ կմասնակցի շուրջ 20 հազար զինվորական և 3,5 հազար միավոր զինտեխնիկա ՆԱՏՕ-ի 10 երկրներից, այդ թվում՝ Լեհաստանի զինված ուժերի մոտ 15 հազար զինվոր։

Նշվում է, որ զորավարժությունները կփորձարկեն «փոխգործունակությունը և մարտական առաջադրանքների կատարումը ցամաքում, օդում և ծովում», ինչպես նաև ռազմական գործողություններ կիրականացվեն կիբերտարածությունում։

Դրանք «ուղղված չեն որևէ երկրի դեմ, այլ ցանկացած ագրեսիվ քաղաքականությանը դիմակայելու ունակության ցուցադրություն են», ներառյալ «Ռուսաստանի Դաշնության սադրիչ գործողությունները»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ