​​​​​​​Ընտրություններով պայմանավորված՝ ՄԻՊ-ը կանցկացնի անկախ մշտադիտարկում

 ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

դ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրամանով ստեղծված է աշխատանքային խումբ, որն իրականացնում է անկախ մշտադիտարկում:

 

Շուրջօրյա գործում է նաև թեժ գիծը, որով քաղաքացիներին տրամադրվում է իրավական խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվում է արագ արձագանքում:

Առանձին ուսումնասիրության են ենթարկվում զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։

Ընտրական իրավունքների իրացմանն առնչվող բողոքները Պաշտպանին կարելի է ուղղել 116 և (096) 116100 հեռախոսահամարներով կամ այցելելով աշխատակազմ՝ ք. Երևան, Պուշկինի փող., 56ա շենք հասցեով:

--00—ՍՊ