ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունների առնչությամբ՝ կոչ անելով դադարեցնել հարձակումը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սկսած ռազմական գործողություններն ու կոչ է անում անհապաղ դադարեցնել հարձակումը։
Նա իր անկեղծ ցավակցություններն ու Ֆրանկոֆոնիայի կազմակերպության վշտակցությունն է հայտնում զոհերի ու վիրավորների ընտանիքներին»։
Մուշիկիվաբոն վերահաստատել է 2020 թվականի նոյեմբերի հրադադարի մասին համաձայնությունը հարգելու անհրաժեշտությունը և միջազգային կառույցի հանձնառությունը՝ խնդիրը կարգավորելու խաղաղ ճանապարհով։
--ԼՀ--