ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Այն մարդիկ, ովքեր պայքարում են հայկական պետականության համար թշնամի են Ալիևի, Էրդողանի ու Նիկոլի համար, իսկ արդյունքում կործանվում և քայքայվում է հայկական պետականությունն ու ՀՀ քաղաքացիները։ Եթե որևէ մեկը մտածում է այս ճակատագրին ադրբեջանցին ու թուրքը չեն արժանացնի որևէ այլ հայի՝ սխալվում են, իրենք բոլորիս համար պատրաստել են միայն մեկ ճակատագիր՝ Բաքվի բանտերում տանջամահ լինել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ խոսելով ադրբեջանական անցակետում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին։
«Իսկ այն, որ Սամվել Բաբայանը առոք-փառոք հասել է Երևան և Հ1-ի տաղավարում բարբաջում է, նշանակում է, որ ինքը Նիկոլի կողմից ստացել է հնարավոր բոլոր երաշխիքները, որպեսզի թուրքերի հետ հատուկ կապ ունենա, զանգել ասել են՝ Սամոն մեզնից ա, թողեք անցնի, ինքը հայերի պետականությունը կործանողների շարքին ա պատկանում»,-ասել է Մկրտչյանը՝ նշելով, որ Հայաստանի իրավական համակարգի վերականգնումից հետո Բաբայանը դրան մոտիկից կծանոթանա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ