ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին այրվել է Հայաստանի քաղաքացիների երկու մեքենա։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԻՆ-ին։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Շուշի-Բերձոր (Լաչին) հատվածում։
Նախ՝ խաղաղապահներին պատկանող 8 տոննա քաշով վառելիքի ցիստեռնն է շրջվել, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել։
Հրդեհը տարածվել է ճանապարհի եզրին կայանված ՀՀ քաղաքացիների մեքենաների վրա։
--00—ՅՄ