ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4,24News
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն արձագանքել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննայի՝ երեկ Х սոցկայքում արած հրապարակմանը, որում նա հայտնել էր Հայաստան ժամանելու մասին և հրապարակել էր Արարատ լեռան լուսանկարը:
Քըլըչին դուր չի եկել Արարատի լուսանկարի հրապարակումը, նա գրել է․
«Տիկին նախարար, լուսանկարում պատկերված «Աղրի» լեռը գտնվում է Թուրքիայի սահմաններում և, հետևաբար, Թուրքիայի անբաժանելի մասն է։ Ուստի մտավախություն ունեմ, որ Դուք կամ ընդհանրապես չեք հասկանում Ձեր այցի նպատակը, կամ էլ տարրական աշխարհագրական գիտելիքների խիստ կարիք ունեք»,- գրել է թուրք բանագնացը։
--00—ԼՀ