Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  08, 24News

բղ

 

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝

Օգնյեն Չանչարևիչ – «Ալաշկերտ»

Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա»

Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»

Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան)

Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»

Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»

Լուկաս Սելարայան – «Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)

Արտակ Դաշյան – «Փյունիկ»

Վբեյմար Անգուլո – «Ալաշկերտ»

Հրանտ-Լեոն Ռանոս – «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)

Նորբերտո Բալեկյան – «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

Այսօր թիմին կմիանա Նաիր Թիկնիզյանը, իսկ հոկտեմբերի 9-ին հավաքականի ճամբար կժամանեն Ստյոպա Մկրտչյանը, Վահան Բիչախչյանը, Ուգոչուկվու Իվուն, Էդգար Սևիկյանը, Անդրե Չալըշըրը, Տիգրան Բարսեղյանը, Էդուարդ Սպերցյանը, Գեորգի Հարությունյանը և Արթուր Սերոբյանը:

Հովհաննես Հարությունյանը «Փյունիկի» կազմում ստացած վնասվածքի պատճառով չի միանա հավաքականին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին թիմը կմեկնի Ռիգա, որտեղ հոկտեմբերի 12-ին ուժերը կչափի Լատվիայի ընտրանու հետ: Հոկտեմբերի 14-ին մեր թիմը կմեկնի Հյուսիսային Մակեդոնիա: Հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքի «Բլագոյ Իստատով» մարզադաշտում երկու թիմերն ընկերական հադիպում կանցկացնեն:

--00—ԱՊ