Ռուսաստանում առևտրի կենտրոնում հրաձգության հետևանքով վիրավորների թիվը հասել է 4-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

67c48722d8b9e67c48722d8b9f174093289867c48722d8b9c67c48722d8b9

Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաք «Կրասնի կիտ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով չորս մարդ վիրավորվել է, նշվում է, որ նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

«Ռուսաստանի ՆԳՆ հերթապահ ստորաբաժանումը հաղորդագրություն է ստացել, որ Շարապովսկի Պրոեզդի վրա գտնվող առևտրի կենտրոններից մեկում կրակոցի ձայներ են լսվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ կրակողը բերման է ենթարկվել, այցելուները տարհանվել են։

--00—ՅՄ