Իմ օրոք 1500 ինքնաթիռ ռազմամթերք ենք ներկրել ՌԴ-ից, բայց դեմ չեն եղել մյուսերից գնումներին․ Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26,24News

Նախկինում էլ ՀՀ,  ՌԴ-ից բացի, թեկուզ փոքր քանակով, տարբեր երկրներից ներմուծումներ է իրականացրել։ Այդտեղ պետք է հաշվի առնել այն բոլոր դժվարությունները, որոնք կան, քանի որ Հայաստանը տարանցիկ փոխադրման միջոցով է ներկրում սպառազինություն և ռազմական տեխնիկա։ Այս տարիների ընթացքում այն իրականացվել է Վրաստանի և Իրանի տարածքով։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հնչեցրած այն մտքին, որ զենքի ներկրման այլ երկրներ են գտել։

Օհանյանը ողջունում է այլ երկրներից զենքի ներկրումը, բայց մյուս կողմից չի ընդունում այդ ֆոնին մեր երկրի հարաբերությունների վատթարացումը ՌԴ-ի հետ։

«Իմ օրոք 1500 ինքնաթիռ ռազմամթերք ենք ներկրել ՌԴ-ից»,- նշեց Օհանյանը։

Օհանյանը ընդգծեց, որ մեր ռազմավարական դաշնակցությունը երկար տարիների պատմություն ունի, և դա չի սահմանափակվում միայն Հայաստանով և ՌԴ-ով։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԼՀ