ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Սիոնիստական ռեժիմի հանցագործություններն անցնում են կարմիր գծերը, ինչը կարող է ստիպել յուրաքանչյուրին` ձեռնարկել միջոցներ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
«Վաշինգտոնը մեզ խնդրում է ոչինչ չանել, բայց իրենք շարունակում են լայնամասշտաբ օգնություն ցուցաբերել Իսրայելին»,-ասված է ԻԻՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության X սոցցանցում տարածված հաղորդագրության մեջ:
--00—ՅՄ